Ոստիկանները խարդախության համար հետախուզվողին հայտնաբերեցին Թաիրով փողոցում
10.06.2019 14:43
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողների հետ համատեղ հունիսի 8-ին, ժամը 19.35-ին, Երևանի Թաիրով փողոցից հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա Արմեն Դ.-ին, որը 2018թ. ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: