Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թաիրով գյուղում
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 12-ին Թաիրով գյուղի Երևանյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Կարեն Հ.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					