1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թալինի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Մայիսի 25-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Արագածավան գյուղի 46-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում։ Տան տանիքից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն չորացված զանգված, պլաստմասսե շշի կտորներ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, կանեփանման չորացված զանգվածով ծխախոտի տուփ, պլաստմասսե տարայում աճեցված կանեփի բույս։ Բացի այդ, տնամերձ հողամասից իրավապահները հայտնաբերեցին կանեփի ևս 17 բույս։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը իրենն է։ Կանեփն ինքն է ցանել, մշակել պլաստմասսե տարաներում, բուսական զանգվածից թմրամիջոց պատրաստել իր օգտագործման համար։
Նշանակվել է դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: