Թալինի ոստիկանները հայտնաբերեցին գողության համար հետախուզվողի
14.11.2019 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 13-ին, ժամը 15.10-ին, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցից ոստիկանության Թալինի բաժին բերման են ենթարկել 22-ամյա Հրայր Հ.-ին, որը հոկտեմբերի 8-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: