Թալինի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
12.05.2022 11:55
Գողություն
Ապրիլի 27-ին ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մարալիկի և Պեմզաշենի երեք բնակչի՝ մեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահում հայտնաբերվեցին մետաղյա ամրաններ, մետաղալարեր և այլն։ Բերման ենթարկվածները հայտնեցին, որ հայտնաբերվածը գողացել են Մաստարա գյուղում մի ընկերության կողմից կառուցվող կամրջի տարածքից։ Ի դեպ, բերման ենթարկվածներից մեկն աշխատում է այդ ընկերությունում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: