Թալինի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
30.04.2021 13:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բերման է ենթարկվել 41-ամյա Աշոտ Վ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Վ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: