Երկու դրվագ Թալինի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից
Փետրվարի 2-ին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Թալինի բաժնի քրեական հետախույզները Արագածավան գյուղի իր տանը ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։
Նա խոստովանել է, որ տան տանիքում, անասնագոմում և ավտոտնակում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելել է, որ նախորդ օրը 36-ամյա համագյուղացուն հյուրասիրել է դրանից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Թմրամիջոց հյուրասիրած երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել արագածավանցի 33-ամյա երիտասարդի տանը։ Հայտնաբերվել են ընդհանուր 12 գրամից ավելի կանեփանման զանգված և նույն զանգվածով լցված կաթուցիչներ։
Հանգամանքները պարզվում են։
Թալինի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու մի դեպք էլ փետրվարի 6-ին են բացահայտել։ Հիմնավոր կասկածաքնով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 67-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ տանն ունի մարիխուանա։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը։ Հայտնաբերվել են 30 գրամից ավելի կանեփանման զանգված և կաթուցիչ։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: