ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության ՔՀԾ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մշտական մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հայտարարում է մրցույթ` ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

ՀՀ ոստիկանության ՔՀԾ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մշտական մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) հայտարարում է մրցույթ` ՀՀ ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

1. Անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ՝ Վարչություն) անձնագրային բաժնի պետ (ծածկագիր` 03-Հ-2.2-26) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

Կազմակերպում և իրականացնում է ՀՀ քաղաքացիներին անձնագիր, նույնականացման քարտ, քաղաքացիություն չունեցող անձանց անձը հաստատող փաստաթուղթ տալու (փոխանակելու) գործընթացները, ապահովում է ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ստացվող արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրավորման աշխատանքների կատարումը և ՀՀ քաղաքացու անձնագրերի ձևակերպումը, պարզաբանումներ տալիս գործող կարգի վերաբերյալ: Կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Բաժնի ընթացիկ գործունեությունը, անմիջականորեն կատարում է Վարչության պետի և իր ծառայությունն սպասարկող տեղակալի անհատական  հանձնարարականներն ու ցուցումները, լուծում է Բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում  որոշումներ, Բաժնի աշխատողներին տալիս է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

      Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ՝ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա  աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
  • տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես և տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի:

Հիմնական աշխատավարձը 256.623  (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 13.01.2021թ. ժամը 10.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

2. Անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի գլխավոր մասնագետ-իրավախորհրդատու (ծածկագիր`  03-Հ-3.1-39) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ:

      Եզրակացություն է տալիս Վարչության ստորաբաժանումների գործողությունների  և որոշումների իրավաչափության վերաբերյալ, իրականացնում է Վարչությանը հասցեագրված վճիռների և որոշումների հաշվառումը, ապահովում դրանց կատարումը, նախապատրաստում և դատարան է ներկայացնում հայցադիմումներ, այդ թվում՝ օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու վերաբերյալ: Իրավաբանական բաժանմունքի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության գործունեությունը կանոնակարգով իրավական ակտերի նախագծեր, աջակցում է Բաժանմունքի առաջատար և առաջին կարգի մասնագետների ուսուցման գործընթացին՝ տրամադրելով վերջիններիս անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

Հիմնական աշխատավարձը 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

 Մրցույթը կկայանա 14.01.2021թ. ժամը 10.00-ին,« ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

3. Անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի առաջատար մասնագետ-իրավախորհրդատու (ծածկագիր`  03-Հ-3.2-561) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

      Իրականացնում է Վարչությանը հասցեագրված վճիռների և որոշումների հաշվառումը, ապահովում դրանց կատարումը, Իրավաբանական բաժանմունքի պետի հանձնարարությամբ քաղաքացիների և կազմակերպությունների կողմից ԱՎ վարչություն ներկայացված դիմումների, բողոքների հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցում է վարչական վարույթ և մասնակցում դրա պատշաճ իրականացմանը, նախապատրաստում և դատարան է ներկայացնում հայցադիմումներ, այդ թվում՝ օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու վերաբերյալ, վարում է վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանը: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 14.01.2021թ. ժամը 15.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

2-րդ և 3-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն  երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ՝ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ ոստիկանությունում առնվազն մեկ տարվա ծառայության ստաժ.
  • տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես և տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տիրապետում է (ազատ կարդում և կարող է բացատրվել) օտար լեզվի:

4. Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժնի առաջատար մասնագետ  (ծածկագիր` 03-Հ-3.2-41) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

      Իրականացնում է Բաժնի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց  ժամանակին ու որակյալ կատարման համար, կազմում և վարում է ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը, կազմում է եզրակացություններ և զեկուցում Բաժնի պետին, համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի և ինֆորմացիոն կենտրոնի քաղաքացիության հարցերով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցների հետ՝ կազմված գործերի նյութերի և փաստաթղթերի անհարկի ուշացումները և այլ անճշտությունները բացառելու նպատակով: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

Մրցույթը կկայանա 15.01.2021թ. ժամը 10.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում` ք.Երևան, Նալբանդյան 130:

5. Տնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր`  03-Հ-3.1-37) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

      Սահմանված կարգով պատասխանատու ստորաբաժանումներից պահանջում է ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների գնման պայմանագրեր կնքելու համար գնման հայտերը, իրականացնում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գնումների գործընթացի օժանդակում և համակարգում, համապատասխան ծրագրային համակարգ նախահաշիվների, պայմանագրերի ներմուծում: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

Հիմնական աշխատավարձը 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

  • Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետը՝ դիմորդները պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում:

Մրցույթը կկայանա 15.01.2021թ. ժամը 15.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում` ք. Երևան, Նալբանդյան 130:

6. Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր`  03-Հ-3.2-505) ՀԱՐՑԱՇԱՐ, ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

      Իրականացնում է աշխատավարձերի համակարգչային ծրագրերի մուտքագրում, փոփոխությունների գրանցում, անձնական քարտերի ընդհանուր հաշվառում, Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ոստիկանության գործունեության կոնկրետ ոլորտի հաշվառման հետ կապված աշխատանքները: Իրականացնում  է պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ  լիազորություններ:

Հիմնական աշխատավարձը 150.799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ է:

 Մրցույթը կկայանա 18.01.2021թ. ժամը 10.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում` ք. Երևան, Նալբանդյան 130:

4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ՝ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
  • տվյալ պաշտոնի անձնագրում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես և տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (լրացվում է տեղում՝ Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը),
  • քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` բնօրինակների հետ, 
  • տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես և ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 98-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը,
  • հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ,
  • հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին,
  • հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  • հայտարարություն այն մասին, որ ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
  • 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:
  • ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):
  • Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև  12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 25.12.2020 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության քաղաքացիական հատուկ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` 306 կամ 313 սենյակ:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0025, Նալբանդյան 130:
Հեռ.` (011) 52-83-74  (ներքին՝ 54-46), (010) 59-66-85 (ներքին՝ 56-85),  (010) 59-64-56 (ներքին՝ 54-56):