ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թաքնվել չհաջողվեց

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 26-ին, ժամը 14.20-ին, Քասախ գյուղի հարակից գոմերից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Մխիթար Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 4-րդ և 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: