1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թաքցրել են դեպքի իրական հանգամանքները

Հուլիսի 13-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կողերի կոտրվածք` հարցականով և գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Զառիթափ գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Հրահատ  Մարգարյանը, ում հարազատները բացատրություն էին տվել, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով, իսկ Հ. Մարգարյանից բացատրություն վերցնել հնարավոր չի եղել` անգիտակից վիճակում լինելու պատճառով:
Օգոստոսի 1-ին Հրահատ Մարգարյանն իրենց տանը մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 3-ին` Հ.Մարգարյանի հուղարկավորման օրը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նրան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Բաժին բերման ենթարկված Աշոտ Ս.-ն բացատրություն է տվել, որ   հուլիսի 13-ին, ժամը 07.00-ի սահմաններում, իր հարևաններ Հ. Մարգարյանի և նրա որդու` 1978 թ. ծնված Արթուր Մ.-ի հետ, իրեն պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայով գնացել են նրանց հնձած խոտը բերելու: Զառիթափ գյուղից մոտ 200 մ հեռավորության վրա ավտոմեքենան ընկել է ջրափոսը և տեղապտույտի պատճառով ինքը դժվարացել է մեքենան դուրս հանել: Ջրափոսից ելնելու համար Աշոտ Ս.-ն ավտոմեքենան հետ ու առաջ է տվել, իսկ Հրահատ Մարգարյանը թափքի ձախ կողմի հետնամասից փորձել է հրելով օգնել:
Ավտոմեքենայի հետ ու առաջ շարժման հետևանքով Հրահատ Մարգարյանը վայր է ընկել,   ստացել մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքի իրական հանգամանքները թաքցրել են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: