Հետախուզվողը Թբիլիսիից տեղափոխվեց Երևան
22.02.2019 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 21-ին, ժամը 16.20-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից Երևան է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 35-ամյա Արթուր Ֆ.-ն, որը 2016թ. մարտի 1-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: