Թբիլիսիի իրավապահների կողմից հետախուզվում էր կանխամտածված սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով
24.10.2013 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված, նախկինում դատված Իրակլի Ս.-ին, որը 2009 թ. նոյեմբերի 20-ից Վրաստանի Թբիլիսի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կանխամտածված սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: