Թբիլիսիի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հայկաշենում
02.06.2023 12:09
Հետախուզվողի հայտնաբերում
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, Հայկաշեն գյուղում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի, 45-ամյա Էրիկ Պ.-ն, որը 2003 թ. հոկտեմբերի 10-ից Թբիլիսի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Էրիկ Պ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: