Պատահար Թբիլիսյան խճուղում. «ՎԱԶ-2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
06.11.2017 15:59
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 47 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1960 թ. ծնված Օգսեն Մելիքյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: