Թեև տուժողը ոստիկանություն չէր դիմել
12.10.2013 11:22
Գողություն
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեվխյան փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Կառլեն Խ.-ին:
Պարզվել է, որ նա օգոստոսի 2-ին Նորքի 4-րդ զանգվածում գտնվող ճաշարանի սեղանի վրայից գողացել էր բջջային հեռախոս, ինչի մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: