Թիվ 10/24 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
                        06.12.2015 20:09
                        Հանրաքվե
                                                                                                                                            
                    
                                                            Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 10/24 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրատեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արայիկ Ավագյանն ու մի քաղաքացի վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					