ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 43 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

15.12.2017 14:43 Գողություն
Թիվ 43 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1961 թ. ծնված Թամարա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.20-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում նկատել է, որ թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: