Թիվ 35 երթուղու ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 19.40-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, ում մոտ հայտնաբերվել է 57.000 դրամ. Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 19.05-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 35 երթուղու ավտոբուսի սրահում գումարը գողացել է 1958 թ. ծնված Գագիկ Գ.-ի տաբատի գրպանից:
Կատավում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: