ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում

10.07.2017 12:15 Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի   բաժանմունքի ծառայողները հուլիսի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 8 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 10.000 դրամ և բանալիներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում Սպարտակ Մ.-ն 1968 թ. ծնված Լյուսյա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: