ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 8 երթուղու ավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց ոստիկանություն

12.09.2018 14:17 Գողություն
Թիվ 8 երթուղու ավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց ոստիկանություն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում, 1976 թ. ծնված Հասմիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.400 դրամ, նույնականացման, զեղչային քարտեր և շղթա:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`