Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
31.03.2023 12:38
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները մարտի 30-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 46-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: