ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմբուկավոր ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, վառոդի փաթեթ, գլանաձև պայթուցիչ և 118 փամփուշտ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 19-ին, ժամը 14.05-ին, մի քաղաքացի Ալագյազ գյուղի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում գտնվող տաղավարի մոտ հայտնաբերել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, նռնականման առարկա` պայթուցիչով, վառոդի փաթեթ` 518 գ, 200 գ կշռով, 23 սմ երկարությամբ գլանաձև պայթուցիչ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 118 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: