Թմրամիջոց՝ «Օպել Աստրա»-ի ուղևորի գրպանից
26.12.2014 13:18
Թմրամիջոցի հայտնաբերում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով, Վանատուր թաղամասից, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին՝ 1976 թ. ծնված Տիգրան Թ.-ին և ուղևորին` 1983 թ. ծնված Մինաս Շ.-ին:
Խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ և թերթի մեջ փաթեթավորված, կանեփի հոտով զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: