Թմրամիջոց՝ հողամասից և ցախանոցից
30.08.2013 12:54
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 29-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Մեսրոպ Ի.-ի տան հողամասից հայտնաբերել են 18 կգ կանեփի մշակված 75 բույս, 1 կգ չորացված կանեփի բույսեր, տանը կից ցախանոցից՝ 200 գ կանեփի բույսի չորացված ճյուղեր, ցախանոցի ծածկաթիթեղի տակից՝ 3 փաթեթ, որոնց մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով չորացված, մանրացված 3,4 գ կշռով զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: