ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցը հավաքել է Բուլվարային թաղամասի վայրաճ կանեփի թփերից

Սեպտեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարմաշենի խճուղում գտնվող ռեստորանի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Շ.-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատված Դավիթ Շ.-ին և 1981 թ. ծնված Պերճ Մ.-ին:
Խուզարկությամբ` Արթուր Շ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով, կանեփանման, բուսական զանգված: Արթուր Շ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը հավաքել է Բուլվարային թաղամասի վայրաճ կանեփի թփերից, պատրաստել է անձամբ  հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: