Թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Գ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողներն ու ԱՎՎ անձնագրային բաժանմունքի աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին անձնագրային բաժանմունքում ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 42-ամյա Հայկ Ի.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: