1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոցներ՝ խուզարկությամբ

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ 1967 թ. ծնված  Արմեն Բ.-ն իր տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրամիջոց է թաքցնում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները  նույն օրը, ժամը 15.00-ին, խուզարկություն են կատարել Արմեն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ընթացքում տան տանիքից հայտնաբերվել է թերթի մեջ փաթեթավորված մոտ 42 գ չորացված, մանրացված, սուր հոտով կանեփանման զանգված, ստվարաթղթի վրա փռված մոտ 150 գ չորացված կանեփի բույսի կտրած ցողուններ` տերևներով, տանը կից խորդանոցում` տ 7 գ կանեփի բույսի չորացված թուփ, բակում գտնվող աղավնաբնի տանիքի տակ` ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված մոտ 0,4 գ չորացված, մանրացված սուր հոտ ունեցող կանեփանման զանգված, իսկ հողամասի վերջնամասում՝ 1,6 մ բարձրության կանեփի բույս` խնամված վիճակում:
Ըստ Արմեն Բ.-ի` հայտնաբերված զանգվածները և կանեփի բույսն  իրենն են, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: