ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ՖՈՏՈՇԱՐՔ)

Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ՖՈՏՈՇԱՐՔ)

 

Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը:
Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ելույթի համար խոսքը տրվեց «Կանալ-Կովկաս» միջոցառման Միջազգային կոորդինացիոն շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի քարտուղար, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման Դաշնային ծառայության միջազգային-իրավական դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ալյոնկինին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ջերմ ընդունելության և կանխարգելիչ միջոցառման տեխնիկական ապահովման համար՝ Սերգեյ Ալյոնկինը ներկայացրեց նիստի մասնակիցներին:
ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի և օպերատիվ գործողությանը մասնակցելու ձևաչափերի վերաբերյալ զեկույցներով:
Ելույթ ունեցողներն անդրադարձան թմրամիջոցների անօրինական շրջանառության՝ որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի մարտահրավերներին և ընդգծեցին դրանց համատեղ ուժերով հակազդելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:
Ելույթ ունեցան՝ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ Միխայիլ Մելիխովը, Հայաստանի Հանրապետությունից՝ Վարդան Գևորգյանը, Բելառուսի Հանրապետությունից՝ Ալեքսանդր Վիսոցկին, Ղազախստանի Հանրապետությունից՝ Եռլան Ուատաևը, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռասուլ Տուրգանովը, Տաջիկստանի Հանրապետությունից՝ Թոջիդդին Նասրիդդինովը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Իվան Վոզնեսենսկին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային կոմիտեից՝ քննչական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ներսես Միրզոյանցը:
Կանխարգելիչ գործողությանն իրենց ձևաչափի և Միջազգային կոորդինացիոն շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան դիտորդներ Օլեգ Շչերբինինը (Եվրասիական խմբի ներկայացուցիչ) և Անաստասիա Դերժիցկայան (Ռուսաստանի Ինտերպոլի ներկայացուցիչ):
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչներ:
Նիստի մասնակիցների ստորագրմանը ներկայացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման և Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեությունը ղեկավարելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովը, իսկ Միջազգային կոորդինացիոն շտաբի կառավարումը՝ Կոորդինացիոն խորհրդի քարտուղար Սերգեյ Ալյոնկինը և նրա տեղակալ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գևորգյանը:
Նիստի մասնակիցների տրամադրության տակ էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Կոորդինացիոն խորհրդի նախագահի կողմից հաստատված՝ «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ գործողության պլանը, որն ամփոփում է գործողության օպերատիվ մտահղացումը, նախապատրաստման և իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես և գործողության արդյունքների ամենօրյա հաշվետվությունների աղյուսակները:
Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրապարակեց ԿՀԴՊ ԳՎ պետի 1-ին տեղակալ Վարդան Բադասյանը:
Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շնորհակալություն հայտնելով ՀԱՊԿ անդամ-պետությունների ու դիտորդ երկրների ներկայացուցիչներին՝ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում:
Խորհրդակցությունից հետո օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվեց հրամանատարական կետ, որը տեղակայված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
«Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ ոստիկանների հուշակոթողին:
Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և ամենօրյա հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրամանատարական կետից, նախապես համաձայնեցված կապուղիներով, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից փոխանցվեցին ազգային միջգերատեսչական շտաբներին:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության կրթահամալիրում շարունակվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների աշխատանքը:
Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կետում աշխատանքային խմբերը ծանոթացան ստացված տեղեկատվությանը, ապա վերլուծության եւ քննարկման արդյունքում կոնկրետ որոշումներ կայացվեցին համագործակցության, ինչպես եւ կազմակերպչական մի շարք այլ ուղղություններով:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության բարձրաստիճան սպաների ու հյուրերի ուղեկցությամբ Ոստիկանության կրթահամալիրում տեղակայված Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կետ այցելեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՌԴ թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Նրանք ծանոթացան աշխատանքի կազմակերպմանն ու ընթացքին, այնուհետև Կրթահամալիրի վարժահրապարակում հետևեցին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Հատուկ նշանակության վարչության ծառայողների ցուցադրական վարժանքներին, որոնց սցենարում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման, կանխման ու կասեցման արդիական եղանակներ ու միջոցներ:
Ցուցադրական վարժանքների ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց և բարի ծառայություն մաղթեց Հատուկ նշանակության վարչության մարտիկներին:
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների ամփոփիչ նիստը:
Նիստի բացման խոսքով հանդես եկավ և օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՌԴ թմրամիջոցների վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը բարձր գնահատեց միջոցառման կազմակերպչական մակարդակն ու կատարված աշխատանքը և ամփոփեց գործողության նախնական արդյունքները:
Մասնավորապես նշվեց, որ հոկտեմբերի 1-ից 4-ը «Կանալ-Կովկաս» գործողությանը մասնակցել է 55.235 մարդ, առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում՝ հաշիշ, ափիոն, հերոին, կոկաին, սինթետիկ թմրամիջոցներ և պրեկուրսորներ:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նույնպես կարևորեց գործողության կազմակերպվածությունն ու ուժերի ներդաշնակեցումը և մասնակիցներին շնորհավորեց հաջողության համար:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանությունը արել էր ամեն ինչ օպերատիվ կանխարգելիչ գործողությունը անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու և արդյունավետ փոխգործակցություն ապահովելու համար:
«Կանալ-Կովկաս» միջոցառման մի շարք մասնակիցներ արժանացան պարգևների:

Նիստից հետո Վլադիմիր Գասպարյանը, Վիկտոր Իվանովը և Նիկոլայ Բորդյուժան պատասխանեցին լրագրողների հարցերին: