Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
21.11.2012 10:57
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի և Մեծամորի անձնագրային խմբի ծառայողները Հոկտեմբեր գյուղից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արթուր Ղ.-ին, որը ապրիլի 23-ից ՌԴ Կուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: