ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարն օրակարգում է

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը միշտ օրակարգում է, և ոստիկանության ծառայողները հետևողական աշխատանքի շնորհիվ գրեթե ամեն օր նոր դեպքեր են բացահայտում: Այս անգամ ներկայացնենք Հրազդանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտված դեպքեր:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Միկրոշրջան թաղամասի մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Օգոստոսի 25-ին 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նրա բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի յուրահատուկ հոտով 480 գրամ զանգված:
Հրազդանցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:
Հրազդանի ոստիկանների ստացած հաջորդ օպերատիվ տեղեկության համաձայն՝ Սոլակ բնակավայրի 66-ամյա բնակիչը իր տան հարակից հողամասում մեծ քանակությամբ կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց նշված հողամասում: Հայտնաբերվեց կանեփանման 86 բույս:
66-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: