ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Սյունիքի մարզային վարչության և ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի ծառայողների հետ համատեղ, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, օգոստոսի 14-ին, ժամը 10.30-ին, Արտաշատ-Երևան ճանապարհից բերման են ենթարկել 1976 թ. ծնված, նախկինում դատված Մհեր Խ.-ին, 1960 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ին և 1977 թ. ծնված Սամվել Խ.-ին`  իր  վարած «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենայով:
Նույն օրը, ժամը 10.45-ին, Արտաշատ-Երևան ճանապարհից ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Հարութ Մ.-ն և 1982 թ. ծնված Գարիկ Գ.-ն` վերջինիս   «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով:
Մհեր Խ.-ի մոտից, խուզարկությամբ, հայտնաբերվել և առգրավվել է  պոլիէթիլենային փաթեթ`  մոտ 43,5 գ կշռով մուգ շագանակագույն զանգվածով: Ըստ նրա  հայտարարության`  զանգվածը   ափիոն տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, ձեռք է բերել Գորիս քաղաքի բնակիչ ոմն Էրիկից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էրիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: 
Կատարվում է քննություն:
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: