ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց` ավտոմեքենայի բեռնախցիկից

«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու  ասկածանքով, Մուշ-2 թաղամասի թիվ 72 շենքի դիմացից իր  «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արտուշ Մ.-ին և  նրա 15-ամյա  ուղևորուհուն:
Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է 130 սմ բարձրությամբ, 93 գ կշռով կանեփանման բուսատեսակի 1 ցողուն:
Արտուշ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, մարիխուանա թմրամիջոց է, որն ինքը քաղել է Ղարիբջանյան փողոցի թիվ 1 գերեզմանատան մոտից, ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: