ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոց` դեղահաբերից և բենզինի լուծույթից

Օրերս ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասից, «Դայվու» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ավետիք Ս.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 1,5 մլ բաց շագանակագույն լուծույթով: Ըստ Ավետիք Ս.-ի հայտարարության` թմրամիջոցը պատրաստվել է «Սոլպադեինի» դեղահաբերից և բենզինի լուծույթից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: