1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոց պահելու կասկածանքով

Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մայիսի 9-ի փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Նելսոն Ա.-ին և 1981 թ. ծնված Կիմ Թ.-ին:
Նելսոն Ա.-ի գրպանից հայտնաբերվել են   ներարկիչներ`   բաց դեղնավուն հեղուկով:
Ըստ նրա հայտարարության` հայտնաբերվածը «Դեզոմորֆին» թմրամիջոց է, որը նույն օրը, ժամը 19.30-ին, ձեռք է բերել Մայիսի 9-ի փողոցի թիվ 14 շենքի մոտ, ոմն Վարդգեսից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վարդգեսը  1959 թ. ծնված Վարազդատ Մ.-ն է:
Նշված հասցեում կատարված զննությամբ խորդանոցից հայտնաբերվել են ներարկիչներ` արնանման հետքերով ասեղներով և նստվածքով, պլաստմասսե տարաներ` հեղուկներով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարազդատ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: