Թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով
Հունիսի 3-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, Շարուրի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սուրեն Ս.-ին և 1969 թ. ծնված Ռոբերտ Շ.-ին:
Բնակարանի զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է դեղահաբի դատարկ տուփ, ներարկիչներ, շշեր և սրվակներ` տարբեր զանգվածներով ու նյութերի հետքերով, և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:
Ռոբերտ Շ.-ն հայտնել է, որ ներարկիչներում եղածը «Սոլպադեին» դեղահաբից պատրաստված թմրամիջոց է, որը Սուրեն Ս.-ի հետ պատրաստել է միասին օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: