ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ թմրամիջոց և զենք է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ թմրամիջոց և զենք է հայտնաբերվել

Նոյեմբերի 11-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք ու թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 0.29 գ դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ՝ 2,20 գ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը սրահից ոստիկաններին է ներկայացրել լուսարձակիչ զենք՝ փամփուշտով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: