Թմրամիջոց և պատճառաբանություններ
Փետրվարի 18-ին, ժամը 02.30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արտյոմ Գ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին, 1990 թ. ծնված Մեխակ Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1985 թ. ծնված Արկադի Մ.-ին:
Խուզարկությամբ Արտյոմ Գ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` չորացված, մանրացված սուր հոտով դեղնականաչավուն զանգվածով և անձեռոցիկի մեջ փաթեթավորած, «IP466» դաջվածքով դեղահաբ:
Ըստ Արտյոմ Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է, իր օգտագործման համար, իսկ դեղահաբը ձեռք է բերել համագյուղացի Վարդան Վ.-ից՝ որպես ցավազրկող գործածելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: