Արտաշատի ոստիկանները քաղաքացու մոտից թմրամիջոց են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:
Նուբարաշենի 29-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց թերթով փաթեթավորած կանեփանման չորացված զանգված, իսկ մյուս գրպանից հայտնբերվեց երկու կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Արտաշատի մոտակայքում վայրի աճած կանեփի թփից օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: