Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Թումայանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 3-ին Ազատավան բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Արտաշատի բաժին է տարվել 48-ամյա Վիգեն Ա.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 14-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: