1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ մոտը թմրանյութ է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը գյուղի 21-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնաշագանակագույն, սուր հոտով 1 գրամ զանգված: Ըստ երիտասարդի՝ այն շոկո տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել Նոր Խարբերդի 30-ամյա բնակչից: Պարզվել է նաև, որ նա նշված թմրամիջոցից հյուրասիրել էր Նոր Խարբերդի 47-ամյա բնակչին:
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: