1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թալինի ոստիկանների հակաթմրամիջոցային պայքարի դրվագներ

Թալինի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Արտենի գյուղում ձերբակալվեց և ոստիկանության Թալինի բաժին տեղափոխվեց 30-ամյա մի երիտասարդ: Քիչ անց իր տանը ձերբակալվեց նաև երիտասարդի 54-ամյա համագյուղացին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ:

54-ամյա տղամարդն էր երիտասարդին տվել թմրանյութ: Տղամարդը նաև խոստովանել է, որ վերջին ամիսներին մի քանի անգամ թմրանյութ է հյուրասիրել նաև մեկ այլ համագյուղացու. 32-ամյա երիտասարդի հետ միասին ծխել են:
Տղամարդը հայտնել է, որ անձնական օգտագործման համար տանը պահում է մարիխուանա, որը պատրաստել է իր տնամերձ հողամասում վայրի աճած կանեփից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, և հաջորդ օրը 54-ամյա տղամարդու տանը կատարվել է խուզարկություն: Հայտնաբերված ապակե չորս տարայում կար ընդհանուր 128 գրամ, իսկ լվացքի մեքենայում եղած տոպրակում` 29 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ մի տեղեկություն էլ ստացել էին Թալինի համայնքային ոստիկանները: Այս տեղեկությունը Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մեկ այլ բնակչի մասին էր: Հունվարի 30-ին հայրենի գյուղում 58-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժին, որտեղ խոստովանեց, որ աճեցրել է կանեփ, որից էլ պատրաստել է թմրանյութ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Խուզարկությամբ տղամարդու տանը հայտնաբերվեցին ավելի քան 4 գրամ ափիոնի նմանվող զանգված, կանեփանման զանգված ու սերմեր:
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: