Թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց հյուրանոցում
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ՔՈԳ վարչության, Դիլիջանի և Էրեբունու բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի հյուրանոցում հայտնաբերել, ձերբակալել և Դիլիջանի բաժին են տարել 46-ամյա Ռոման Մ.-ին: Նա հուլիսի 26-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ և 3-րդ մասերի մեղադրանքով:
Ռոման Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: