ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գերեզմանատանը թմրամիջոցներ տեղադրած երիտասարդը ձերբակալվել է

Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ մի երիտասարդ մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ Իրավապահներն օպերատիվորեն իրացրին ստացված տվյալները։ Նրանք Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ հայտնաբերեցին «Հոնդա» մակնիշի մի մեքենա։ Վարորդը, նկատելով  իրավապահներին,  փորձեց փախչել՝ այդ ընթացքում մեքենայից նետելով թմրամիջոցով փաթեթներ։ Քրեական հետախույզները ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին 24-ամյա երևանցուն։ Մեքենայում մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Ձերբակալման պահին փողոց նետած ընդհանուր 60 գրամից ավելի քաշով թմրամիջոցով 31 փաթեթները հայտնաբերվել են։ Երիտասարդը իրավապահներին է ներկայացրել գերեզմանատան տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրած 7 փաթեթ՝ մարիխուանայի և մեթամֆետամինի զանգվածներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: