ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Երիտասարդները բռնվեցին թմրամիջոց վերցնելու պահին. Մարտունու ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի չբնակեցված մի տան բակում հայտնաբերել են դիմակավորված երկու երիտասարդի, որոնք նկատելով ոստիկաններին՝ փորձել են փախչել, ինչը չի հաջողվել։ Երիտասարդները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին։
25-ամյա երիտասարդը հայտնել է, որ մոտը թմրամիջոց ունի, իսկ վերոհիշյալ բակ գնացել էին Տելեգրամով պատվիրած թմրամիջոցը վերցնելու նպատակով։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Երիտասարդները ձերբակալվել են։
30-ամյա երիտասարդի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: