ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի պարեկները թմրամիջոցներ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հերթական անգամ թմրամիջոցներ են հայտնաբերել։
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են կասկածելի վարքագծով մի քաղաքացու։ Երբ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ստուգման նպատակով մոտեցել են քաղաքացուն՝ նա դիմել է փախուստի։
Պարեկները կասկածանքով ձերբակալել են քաղաքացուն և տեղափոխել ոստիկանության Կումայրիի բաժին։ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։
Թմրամիջոցի հայտնաբերման մյուս դեպքը արձանագրվեց դեկտեմբերի 29-ին։ Շիրակի մարզի պարեկային ծառայության նույն վաշտի ծառայողները Գյումրիում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կագնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ, ինչից հետո պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալեցին մեքենայի վարորդին և ուղևորին։
Ոստիկանության Մուշի բաժնում Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչ, 27-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի սերմեր։
Ըստ ձերբակալվածների՝ հայտնաբերվածները թմրամիջոց են՝ իրենց օգտագործման համար։
Երկու դեպքով էլ ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։