ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կենտրոնականի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով նաև թմրամիջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

19.09.2019 12:11 Գողություն

Սեպտեմբերի 5-ին Կենտրոն վարչական շրջանում գտնվող գրասենյակներից մեկից գողություն էր կատարվել։ Այս մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս դեպքում գաղտնի հափշտակությունը կատարվել էր խանութում։ Դեպքերի առթիվ բաժնի հետաքննության բաժանմունքում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։ Քրեական հետախույզները զուգահեռ իրականացրին օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է նույն անձը։ Սեպտեմբերի 16-ին 16-ամյա կասկածվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում, բերվեց ոստիկանության Կենտրոնական բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ թղթե փաթեթով։ Այն ուղարկվել է փորձաքննության։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: