1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամոլության դեմ պայքարի հերթական դրվագը Գյումրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, Բուլվարային փողոցում գտնվող դպրոցի դիմացից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գյումրու բնակիչ, 33-ամյա մի տղամարդ:
Նրա անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվել է 12 մլ տարողությամբ երկու ներարկիչ՝ 3,5 մլ և 4,5 մլ մուգ շագանակագույն հեղուկներով:
Նա հայտնել է, որ ներարկիչների հեղուկը պիրալգին տեսակի դեղահաբերի, բենզինի և այլ նյութերի միախառնումից ստացված թմրամիջոց է, պատրաստել է կիսաքանդ շինության մեջ՝ ներարկվելու միջոցով օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: