ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրամոլության դեմ Վաղարշապատի ոստիկանների պայքարի նոր դրվագներ

Մայիսի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկութուն, որ Մուսալեռ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնել են Մուսալեռ: 50-ամյա տանտերը իրավապահներին հրավիրել է ներս, և արդեն բակում նկատելի են եղել կանեփանման բույսեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը կից շինություններում և հողամասում: Հայտնաբերված 17 թփի վերաբերյալ 50-ամյա տանտերը հայտնել է, որ դրանք կանեփ են, ինքն է ցանել ու մշակել` անձնական կարիքների համար թմրանյութ պատրաստելու նպատակով:
Նույն բաժանմունքի ծառայողները նույնատիպ տեղեկություն են ստացել նաև մայիսի 31-ին: Տվյալը ստուգվել է Վաղարշապատի համայնքային ոստիկանների հետ: Իրավապահները մեկնել են Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոց, որտեղի 38-ամյա բնակիչը նրանց ներս է հրավիրել: Կանեփանման բույսերն ակնհայտ տեսանելի էին:
Այս դեպքում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել զննություն: Տանտերը հաստատել է, որ հայտնաբերված 35 թուփը կանեփ է, նա նաև ներկայացրել է արդեն չորացրած 48 գրամ զանգված, իր ասելով` մարիխուանա:
Մայիսի 23-ին նման մի տեղեկություն էլ ստացել էին Վաղարշապատի քրեական հետախույզները: Ըստ տվյալի` Էջմիածնի Թումանյան փողոցի 37-ամյա բնակիչն էր աճեցնում կանեփ ու տանը պահում թմրանյութ: Ստուգման ընթացքում նա ներկայացրել է 59 գրամ զանգված և հայտնել, որ այն մարիխուանա է, պահել է անձամբ օգտագործելու համար:
Հունիսի 3-ին, կեսգիշերից քիչ անց, Արմավիրի մարզի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով, մայրաքաղաքի Իսակովի պողոտայում ձերբակալել և իր վարած մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերված փաթեթում մեթամֆետամինի նմանվող զանգված էր: Նա հայտնել է, որ մեթամֆետամինն իրենն է` անձնական օգտագործման համար:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: