Ճամբարակի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ
19.01.2023 12:09
Թմրամիջոցի հայտնաբերում
Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ծառայողների հետ: Հունվարի 17-ին, երեկոյան ժամը 5-ին, Դրախտիկ-Շողակաթ ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և ոստիկանության Ճամբարակի բաժին տեղափոխեցին Ճամբարակի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» գրառմամբ 11 հաբ:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: