1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երեք նոր դրվագ թմրամոլության դեմ Արմավիրի ոստիկանների պայքարից

«Կանեփ-կակաչ-2022» համալիր միջոցառման շրջանակում ակտիվ պայքար են ծավալել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները: Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ինչի արդյունքում օգոստոսի 22-ին խուզարկություն է կատարվել Գետաշեն գյուղի մի բնակչի տանը, տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում: Խուզարկությանը մասնացել են նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողներ: Հողամասում հայտնաբերվել է կանեփի 13 բույս, ննջարանից` չորացված, մանրացված կանեփանման զանգվածով երկու փաթեթ: Ըստ տանտիրոջ` կանեփն աճեցրել էր ինքը, իսկ կանեփից թմրամիջոցը պատրաստել էր իր օգտագործման համար:
Արմավիրի քրեական հետախույզների ստացած նմանատիպ մեկ այլ տվյալի համաձայն` կանեփ էր աճեցնում նաև Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա մի տղամարդ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ զննությամբ տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է մինչև չորս մետր բարձրության կանեփի 24 թուփ: Ըստ տանտիրոջ` մշակումն արգելված բույսերն աճեցրել է անձամբ օգտագործելու նպատակով:
Հակաթմրամիջոցային գործողություններին մասնակցում են նաև Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները: Օգոստոսի 23-ին, ցերեկվա ժամը երկուսին, Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում նրանք ձերբակալել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին են տեղափոխել Արևադաշտ գյուղի 21-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ և ածխացած հետքերով երկու կաթուցիչ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, իսկ կանեփը քաղել էր վայրաճ կանեփի թփերից:
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:
«Կանեփ-կակաչ-2022» համալիր միջոցառումը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: